Ում մшրմինն է հայտնաբերվել Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում

 

Այսօր՝ փետրվարի 22-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, դի կա։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկները։

 

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնականի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

 

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է․ Հրազդան գետի մեջտեղում հայտնաբերվել է տղամարդու մարմին։

 

Տեղում պարզվել է նաև, որ տարածքը սպասարկվում է ոչ թե ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից, այլ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի կողմից, որտեղից էլ ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։

 

Դեպքի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են մահացածի ինքնությունն ու դեպքի հանգամանքները։

 

Մահացածի մարմինը գետից դուրս բերելու համար ահազանգով ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկի փրկարարները։

 

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ դեպք՝ նույնպես պարզվում։

https://blognews.am/arm/news/926835/?fbclid=IwY2xjawQH5btleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZBAyMjIwMzkxNzg4MjAwODkyAAEeKwOnOLF2AyRQkh8RxHBDvNUZFm8UE59_L6ygW_x8yRNVunlAjH_GPIZ2Ifk_aem_htGQIAHd134DsdTaB_Su4A

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել