Այսօր սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ` ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարված վիճակում Սևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։
Արդեն հիվանդանոցում բժիշկները քրեական ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Արամ Խաչատրյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Սևան քաղաքի Նաիրյան փողոցից ու մինչ պարզում էին դեպքի հանգամանքները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Գեղարքունիքի մարզի քրեական ոստիկանները ու Սևանի քննչական բաժնի քննիչները պարզել են դեպքի հանգամանքները և կասկածյալներից 2-ին հայտնաբերել են. «Մահացածին զանգահարել և կանչել են Սևան, ով եկել է արդեն հանդիպման և առանց որևէ բան քննարկելու միանգամից նրան դանակի հարվածներ են հասցրել»։
Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ չենք հայտնում
https://www.facebook.com/share/1AsVA1hV7k/