Ո՞ր եկամուտները այլևս պետք չէ հայտարարագրել. նոր փոփոխություններ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգում
📍 Ժառանգության և նվիրատվության կարգով ոչ ընտանիքի անդամներից ստացվող գույք և դրամական միջոցներ՝ մինչև 300 հազար դրամը ներառյալ։ Այս շեմը չի տարածվում բազմաբնակարան շենքերի կառուցապատողներից նվիրատվությամբ ստացվող գույքի վրա։
📍 Ոչ առևտրային կազմակերպություններից անհատույց ստացվող ակտիվները, աշխատանքները և ծառայությունները՝ մինչև 300 հազար դրամը ներառյալ։
📍 Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, ինչպես նաև օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից անհատույց ստացվող ակտիվները, աշխատանքները և ծառայությունները՝ մինչև 300 հազար դրամը ներառյալ։
📍 Սեփական գույքի օտարումից ոչ ընտանիքի անդամներից ստացվող եկամուտները՝ մինչև 300 հազար դրամը ներառյալ։ Բացառություն են կազմում բազմաբնակարան շենքերի կառուցապատողներից շենքերի օտարումից ստացվող եկամուտները։
📌Աշխատողի ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ ստացվող օգնության գումարները՝ մինչև 300 հազար դրամը ներառյալ։
https://www.facebook.com/Iravabannet/posts/pfbid02GmhYgF34Le3iBBFagWi9qLidnX5vnR4PGQENSiPJ8YCX5N2HQP64QFMeJmG8HyBRl