Մանկությունը կյանքի այն երջանիկ տարիներն են, որոնք մեզ ուղեկցում են մինչև կյանքի վերջ։ Անհոգ տարիների ջերմ հիշողություններն ու երանելի հուշերը մշտապես մեզ հետ են։ Իսկ այդ ջերմ հիշողությունները է՛լ ավելի են ջերմանում, երբ թերթում ենք մանկության լուսանկարները և ասես մտովի վերադառնում այդ երանելի տարիներ։Հիշում դեմքեր, դեպքեր, որոնք անչափ երանելի են ու անսահման զգացմունքային են դարձնում անգամ ամենասառնասիրտ մարդուն։ Չէ՞ որ այնտեղ թողել ենք նաև այնպիսի մարդկանց, ովքեր մշտապես կմնան այնտեղ։Առանձնակի հետաքրքրություն են առաջացնում հայտնի մարդկանց մանկության լուսանկարները։ Հանրությանը հետաքրքում է ինչպիսին են եղել նրանք, ինչպիսի տեսք և ինչպիսի մանկության տարիներ են անցկացրել։Այսօր ցանկանում ենք ցույց տալ ճանաչված մոդել, դերասանուհի Լիլի Մորտոյի մանկությունից մի պատառիկ, իսկ թե մանկությունից մինչև մեծակասակ կյանք տանող ճանապարհին ինչպիսի փոփոխությունների է ենթարկվել մոդելը, թողնում ենք ձեզ։
Լուսանկարն իր ինսթագրամյան օգտահաշվում հանրայնացրել է Լիլին և կից մակագրել՝ «Շա՞տ եմ փոխվել»։

https://www.facebook.com/share/p/1TnacPHpL6/