Արտակարգ վայրէջք․ ուղևորատար ինքնաթիռի մի շարժիչը օդում պայթել է

Լագոսից դեպի Պորտ Հարկուրտ թռչող «Arik Air» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել օդում շարժիչի շարքից դուրս գալու հետո։ Լուրը հայտնում է «Մետրո» լրատվական գործակալությունը։

 

Դեպքը տեղի է ունեցել թռիչքից կարճ ժամանակ անց։ 80 ուղևոր տեղափոխող «Բոինգ 737»-ը ուժեղ պայթյունից հետո կորցրել է ձախ շարժիչը ։ Անձնակազմը անմիջապես սկսել է արտակարգ իրավիճակների ընթացակարգերը։

 

Ինքնաթիռը կարողացել է շարունակել թռիչքը մեկ աշխատող շարժիչով և անվտանգ վայրէջք կատարել Բենինում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ ուղևորներից կամ անձնակազմից ոչ մեկը չի տուժել։Նիգերիայի վթարների հետաքննության բյուրոյի (NSIB) խոսնակը հաստատել է, որ միջադեպը «թռիչքի ժամանակ շարժիչի խաթարման» հետևանք է եղել։ Գործակալությունը Բենին է ուղարկում մասնագետների նախնական խումբ՝ ինքնաթիռը անվնաս պահելու, ապացույցներ հավաքելու, անձնակազմին և վկաներին հարցաքննելու և թռիչքի տվյալների ձայնագրիչները առգրավելու համար։

 

NSIB-ը հայտարարել է, որ համագործակցում է Նիգերիայի քաղաքացիական ավիացիայի վարչության և «Arik Air»-ի հետ՝ միջադեպի պատճառը և հնարավոր նպաստող գործոնները պարզելու համար։

https://www.facebook.com/bavnews.am/posts/pfbid02jf77xYrrJ6DKD6Av7Y4awT2R65F2EFXhBdx4osNBzyLCsR1yvoq2H4Nvyc5Lrk26l

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել