Մանկապարտեզներում նախադպրոցական տարիքը կփոխվի՞․ ի՞նչ է առաջարկում ԿԳՄՍՆ-ն

 

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում, որի համաձայն նախակրթարան հաճախելու տարիքային շեմը նվազեցվում է մինչև 4 տարեկան։

 

Նախագծին կից հիմնավորման համաձայն կատարված փոփոխությունը հնարավորություն կտա ընդլայնել նախադպրոցական կրթության հասանելիությունը և մեծացնել երեխաների ընդգրկվածությունը համակարգում։ Մասնավորապես, այն բնակավայրերում, որտեղ նախադպրոցական հաստատություններում առկա է հերթագրված երեխաների մեծ թիվ, ընդունելության հնարավորությունը կընդլայնվի՝ սկսած 4 տարեկանից։ Այն համայնքներում, որտեղ գործում է միայն նախակրթական մեկ հաստատություն, կստեղծվի այլատարիք խմբերի ձևավորման հնարավորություն։ Փոքր բնակավայրերի համար, որտեղ նախադպրոցական տարիքի երեխաների սակավ թվով պայմանավորված՝ առանձին մանկապարտեզների կառուցումը տնտեսապես նպատակահարմար չէ, այս մոտեցումը կիրառելի է։

 

Կարգավորման նպատակն է ոչ միայն ավելացնել երեխաների ընդգրկվածությունը, այլև ապահովել 5-6 տարեկան երեխաների պարտադիր նախադպրոցական կրթության լիարժեք իրականացումը։

https://www.facebook.com/Iravabannet/posts/pfbid02raZZiKdH96KHrmgXmTFTsB8mua6gA2raswSKMgCNC2oMT21EofsEzhi4fEn87hKal

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել