ՀՐԱՏԱՊ
Սաֆարովի արածը Հունգարիայում լավ ենք հիշում, իսկ Փաշինյանն ուզում է ադրբեջանցիներին բերի ՀՀ. Կարապետյան
Նոր եկամուտներ և հաջող ներդրումներ. մայիսը փոխելու է կենդանակերպի այս 2 նշանի կյանքը
Արարատում ավտոբուսը կողաշրջվել է. 6 ուղևոր տուժել են
29 Apr 2026
MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Սաֆարովի արածը Հունգարիայում լավ ենք հիշում, իսկ Փաշինյանն ուզում է ադրբեջանցիներին բերի ՀՀ. Կարապետյան
29.04.2026
Նոր եկամուտներ և հաջող ներդրումներ. մայիսը փոխելու է կենդանակերպի այս 2 նշանի կյանքը
29.04.2026
Արարատում ավտոբուսը կողաշրջվել է. 6 ուղևոր տուժել են
29.04.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հայաստան

Հունվարի 1-ից հնարшվորություն կունենшք երթևեկել 100 դրամ шրժեքով․ ի՞նչ պետք է իմшնալ

admin
21.12.2024 One Min Read
1 0
https://youtu.be/01hWAC47A2k

 

«Ինչպես գիտեք, հունվարի 1-ից ամբողջապես անցնելու ենք հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգին։
Ցանկանում ենք տեղեկացնել, որ Երևանի ավագանու դեկտեմբերի 24-ի հերթական նիստում կառաջարկվի նոր նախագիծ, որով մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը նոր փաթեթների հետ միաժամանակ կպահպանվեն մեկ երթևեկության համար նախատեսված 100 դրամանոց արժեքը՝ բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Tellcell Wallet-ով, վճարային տերմինալներով ձեռք բերված թղթային QR տոմսերով, ինչպես նաև բանկային քարտերով։

  • Տրոլեյբուսներից օգտվելու ժամանակ մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը ուղետոմսի 50 դրամ արժեքը կշարունակի գործել:
  • Մետրոյից օգտվելու ժամանակ մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը ուղետոմսի 100 դրամ արժեքը կշարունակի գործել։
  • Միաժամանակ նշենք, որ մետաղադրամ ընդունող սարքերը հունվարի 1-ից կապարակնքված կլինեն, այսինքն 100 դրամանոց մետաղադրամով վճարման տարբերակն ավարտվում է և անցում է կատարվում ամբողջական էլեկտրոնային վճարման: Այս որոշումը պայմանավորված է միասնական տոմսային համակարգի անցումային շրջանը քաղաքացիների համար հնարավորին դյուրին կազմակերպելու գործընթացով։

Շատերդ հարցնում եք, ե՞րբ և ինչպե՞ս պետք է կարողանանք օգտվել այդ համակարգից:
Հունվար ամսից արդեն հնարավոր կլինի ձեռք բերել նաև տրանսպորտային քարտեր, որոնց միջոցով հնարավորություն կընձեռնվի լիցքավորել ձեր նախընտրելի տոմսային փաթեթները:

Կգործարկվի նոր կայք, որի միջոցով կստեղծվի հնարավորություն արագ և առանց դժվարությունների ձեռք բերել առցանց տոմսային փաթեթներ՝ ձեզ համար նախընտրելի տարբերակով:

Կայքում նաև հնարավորություն է լինելու ձեռք բերել արտոնյալ խմբերի համար նախատեսված փաթեթները, ինչպես նաև ծանոթանալ անվճար երթևեկելու իրավունք ունեցող անձանց խմբերին:

Հավելենք նաև, որ այս ամենի մասին շուտով հանրությանը կիրազեկվի տեղեկատվական և սոցիալական բնույթի հոլովակներով»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Իրավաբան.net

Share Article

admin

Previous Post

Քանի՞ օր տшնը կլինեք Ամանորին

Next Post

Կшրևոր՝ վարկեր ունեցող քաղшքացիների համար

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

All Right Reserved!