Տեղեկացեք՝ ձյուն, մերկասառույց. հորդորում ենք ․․․

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

 

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

 

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

 

Վարդանիձորից դեպի Քաջարան և Նորավանից դեպի Զանգեր ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար։

 

Կոտայքի, Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի մարզերում, Դիլիջանի ոլորաններում, Տիգրանաշենի ոլորաններից մինչև Զանգակատուն և Վեդու տարածաշրջանում տեղում է ձյուն։

 

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

 

«Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- նշվում է ՀՀ ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։

Ձյուն, մերկասառույց. Իրավիճակը ՀՀ ճանապարհներին

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել