Տավուշում կրկին իրավիճակը լարված է

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Տավուշի մարզի Կիրանց գյուղից տեղեկացնում է, որ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը գյուղացիները փակել են։

«Կիրանցի գյուղացիները չեն թողնում, որպեսզի մեկնարկեն ականազերծման աշխատանքները, որոնք իրականացվում են Տավուշից հայկական զորքերի հետ քաշման համար»,-գրել է նա:

Նշենք, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում միջպետական ճանապարհը երեկ առավոտից փակել էին գյուղացիները: Նրանք միայն համաձայնվել էին բացել, քանի որ  պայմանավորվել էին, որ երկուշաբթի Կիրանցի, Բերքաբերի, Ոսկեպարի գյուղապետերը հանդիպելու են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ և քննարկելու են սահմանի հարցը:

Սակայն բնակիչներն այսօր տեսնելով, որ սահմանազատման աշխատանքների ու չափագրումների համար Կիրանց կրկին մարդիկ են եկել, փակել են՝ չսպասելով երկուշաբթի փոխվարչապետի հետ հանդիպմանը։

450 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն