Գերմանիայում կարկուտի պատճառով բախվել են գրեթե 30 ավտոմեքենա․ տասնյակ վիրավորներ կան

Բավարիա նահանգում 29 մեքենաների մասնակցությամբ խոշոր վթարի հետևանքով տուժել է 15 մարդ, վթարը տեղի է ունեցել կարկուտի հետևանքով, հայտնում է Bild am Sonntag-ը։

Հրատարակության տվյալներով՝ երկու ուղղություններով 29 ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել շաբաթ առավոտյան Վերին Ֆրանկոնիայի Բավարիայի A70 ավտոճանապարհի վրա։

15 մարդ վիրավորվել է, 10-ը տեղափոխվել է հիվանդանոց, մեկ տուժածի վիճակը ծանր է։ Վթարի վայրում աշխատել է 130 հրշեջ և 70 փրկարար։ Ենթադրվում է, որ վթարի հիմնական պատճառը հորդառատ կարկուտն ու անձրեւն են: Ավտոճանապարհը փակ է երթեւեկության համար։

98 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն