ՀՐԱՏԱՊ
Վեդին ցնցված է մանկապղծության խայտառակ միջադեպից, որը վենդետայով պատասխան է ստացել երեխայի հարազատից
Ո՞ր 6 խախտումների համար վարորդներից կհանվի 2 տուգանային միավոր
Գուչիի հայ մոդելը իսկական գեղեցկուհի է դարձել. Նա պլաստիկ վիրահատությա՞ն է ենթարկվել
03 May 2026
MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Վեդին ցնցված է մանկապղծության խայտառակ միջադեպից, որը վենդետայով պատասխան է ստացել երեխայի հարազատից
03.05.2026
Ո՞ր 6 խախտումների համար վարորդներից կհանվի 2 տուգանային միավոր
02.05.2026
Գուչիի հայ մոդելը իսկական գեղեցկուհի է դարձել. Նա պլաստիկ վիրահատությա՞ն է ենթարկվել
02.05.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Խմբագրի ընտրանի

Բնական հզոր հակաբիոտիկ․ այն հրաշալի դեղամիջոց է բազմաթիվ հիվանդությունների դեպքում

admin
25.01.2026 2 Min Read
2 0

Բոլորս գիտենք, որ բանջարեղենը օգտակար է, սակայն գիտե՞նք, թե դրանցից յուրաքանչյուրն ինչ օգտակար հատկություններ ունի: Ladyhealth-ը ներկայացնում է կարմիր սոխի օգտակար հատկությունները:

Սոխն իր բաղադրիչներից մեկի՝ կվերցետինի շնորհիվ կարող է հակաբորբոքային միջոց ծառայել: Մասնավորապես, լաբորատոր փորձարկումների արդյունքում ապացուցվել է, որ կվերցետինը իմունային համակարգին հիստամինների՝ ալերգիկ ռեակցիա առաջացնող քիմիական միացությունների արտազատումից զերծ պահելու հատկություն է դրսևորում: Հենվելով ստացված արդյունքների վրա՝ գիտնականներն այն եզրահանգման են եկել, որ բանջարեղենի այս տեսակը կարող է նաև ասթմայի դեմ բուժման միջոց ծառայել:

Կարմիր սոխը քրքումի հետ միասին օգտագործման պարագայում քաղցկեղի առաջացման հավանականությունը նվազեցնելու միջոց է: Հետազոտության արդյունքները վկայում են, որ բանջարեղենի և ծաղկաբույսի հիշյալ տեսակների համատեղ ազդեցությամբ մարդու աղիներում կուտակված նախաքաղցկեղային մասնիկների չափերի ու քանակի, հետևապես էլ՝ հաստ աղիքի քաղցկեղի առաջացման հավանականության նվազեցում է նկատվում:

Կարմիր սոխը շաքարախտի դեմ հրաշալի միջոց է: Սոխի բաղադրության մեջ մտնող հիմնական եթերայուղը՝ ալիլ պրոպիլ դիսուլֆիդը, ինսուլինի արտազատում խթանելու և արյան մեջ շաքարի բաղադրությունը նվազեցնելու հատկություն ունի:Հում կարմիր սոխը նաև ատամների առողջության համար է օգտակար: Օրական ընդամենը 2-3 րոպե ծամելով՝ կարող եք բերանի խոռոչում առկա բոլոր վնասակար մանրէներից ազատվել և ատամների ամրությունն ապահովել:
Վերոհիշյալ հիվանդությունների խուսափելու համար, ընդհանուր առմամբ, հարկավոր է օրական մեկ գլուխ սոխ ուտել:

Կարմիր սոխն ամենահզոր բնական հակաբիոտիկն է: Կերեք այնքան, որքան հնարավոր է: Այն օգտակար է հետևյալ օրգանների համար:

Բերանի խոռոչ– 3-8 րոպե մի փոքր կարմիր սոխ ծամելով՝ թուքը դառնում է առավել ստերիլ:

Էնդոկրին գլանները– Սոխը լավացնում է վահանաձև և ենթաստամոքսային գեղձերի աշխատանքը, այն նաև կարգավորում է հորմոնների արտազատումը:

Շնչառական օրգանները– Այս հզոր բանջարեղենը հանգստացնում է հազը, վերականգնում ձայնը, բուժում գրիպը, կոկորդի ցավը, բրոնխիտը և ասթման:

Աղիները- Կարմիր սոխը կանխարգելում է աղիներում վնասակար միկրոօրգանիզմների գոյացությունը, պաշտպանում է լորձաթաղանթը բորբոքումներից:

Մարսողություն- Կարմիր սոխը բարձրացնում է ախորժակը, կարգավորում մարսողությունը, հեռացնում մարսողությանը խանգարող երևույթները, ինչպիսիք են՝ փքվածությունն ու փորկապությունը:

Երիկամներ- Խթանում է երիկամների աշխատանքն ու միզարձակումը:

Ոսկորներն ու հոդերը- Կարմիր սոխն արագացնում է ավելորդ հեղուկի և տոքսինների հեռացումն օրգանիզմից, օգնում է բուժել ռևմատոիդ արթրիտը:

 

Share Article

admin

Previous Post

Իսպանիայում գնացքի վթшրի հետեւանքով կյանքից հեռացել է հայուհի Էլեն Բաղդասարյանը

Next Post

Հաջողակ 2026 թվականի փետրվար՝ կենդանակերպի 4 նշանների համար

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Services

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Quick Links

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Contact Us

Call :

+49 241 241 241

E-mail :

demo@mediatime.am

Follow Us

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am