Երևանում օդի ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա

Հայաստանի տարածքում ապրիլի 14-ի ցերեկը, 15-ին՝ առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Ապրիլի 16-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ «Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 14-ի ցերեկը կնվազի 3-5, 16-18-ին  աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։   Երևանում օդը կտաքանա մինչև 27 աստիճան ըստ Ցելսիուսի։

Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում ապրիլի 14-ի կեսօրից հետո, 15-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 14-16մ/վ արագությամբ։ Ապրիլի 16-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

https://mediaroom.am/armenia/society/item/53938-2024-04-14-14-05-03.html

304 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն