Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. մի քանի ժամ է՝ Հյուսիս-հարավ կառուցվող ճանապարհի Մալաթիա-Չարբախ հատվածում կուտակված անձրևաջուրը արհեստական խցանումներ է առաջացրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի ժամ է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան տեղացած անձրևի հետևանքով Հյուսիս-հարավ ավտոճանապարհի հարավարևմտյան թաղամասից դեպի Չարբախ թաղամաս տանող հատվածում՝ վերջերս բացված կամրջի տակ անձրևաջրերը երթևեկությունը կաթվածահար են դարձրել:Վարորդները մեծ դժվարությամբ են անցնում այդ հատվածով, ինչի պատճառով էլ առաջանում է արհեստական խցանում:

Թե ով պետք է խոտանը վերացնի՝ վարորդները չգիտեն, նշում էին՝ կամ Երևանի քաղաքապետարանը, կամ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը, բայց որ խնդիրը կա ու ամեն անգամ հորդառատ անձրևներից հետո նման բարձիթողի պատկեր է նշված վայրում արձանագրվում, գաղտնիք չէ:Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

40 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն