«Դուք եք ինձ ընդհատում, ամո՛թ ա», «Ձեզ հետ բանшվիճելու կшրիք չունեմ»․ թեժ բանшվեճ՝ Ավինյանի և Մարությանի միջև

https://youtu.be/01hWAC47A2k

 

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը և ներկայիս քաղաքապետ Տիգրան Ավինյանը Factor tv-ի ուղիղ եթերում բանավիճում են տրանսպորտային նոր համակարգի ներդրման, գնային փոփոխությունների, քաղաքացիներին մտահոգող այլ խնդիրների մասին։

Թեժ բանավեճի ընթացքում Ավինյանը հետևյալը նշեց․ «Պարոն Մարությանը ինձ ընդհատում է մի պարզ պատճառով, որովհետև էս մարդն աշխատավարձ տալուց բացի ոչ մի բան նորմալ չի հասցրել անել, և, իրականում, Երևանում էական ծրագրեր սկսել են իրականացվել 2022 թվականից։ Ուզում են նաև ընդունել, որ որոշակի աշխատանքներ արվել են, եթե խոսվում է մանկապարտեզներից, 2 հիմնանորոգված մանկապարտեզ կարող է ցույց տալ, երբ որ մեր դեպքում 23-ն է, այս պահին էլ 10-ը հիմնանորոգվում է, 400 բակ ենք կառուցել»։

Հայկ Մարությանն ի պատասխան Ավինյանի՝ ասաց, որ 75 հազարից ավել մարդ պահանջում է, որ չլինի այս թանկացումը, նրանք բողոքում են իշխանության վարած քաղաքականության դեմ․ «Ի վերջո, փոխելո՞ւ եք Ձեր որոշումը․ ես Ձեզ չեմ ընդհատում, Դուք եք անընդհատ ինձ ընդհատում, ամո՛թ ա, ի վերջո, պաշտոնատար անձ եք»։

Ավինյանը պատասխանեց․ «Ընտրություններին բոլոր վարչական շրջաններում ընտրողների քանակն ամենաշատն է եղել, Ձեզնից ավելի շատ ձայն են տվել մեզ, և այդ 75 հազար մարդկանց նկատմամբ իմ հարգանքը այնքանով է արտահայտվում, որ այսօր այստեղ կանգնած եմ՝ չնայած որևէ կարիք Ձեզ հետ բանավիճելու չունեմ։ Էս 70 հազար մարդկանց մոլորեցնելով գնի թանկացման թեզը կգնաք ուրիշ տեղ կպատմեք»։

Իրավաբան.net
Понравилась статья? Поделиться с друзьями:
Մեկնաբանել