Ովքե՞ր են եղել՝ միլիпնների կпղпպտիչները․ մանրամասները` դեպքից

Նախ նշենք, որ ինչպես արդեն գիտեք, ապրիլի 10-ին, առանձնապես խոշոր չափի ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մայրաքաղաքային փողոցում ավազակային հարձակում է տեղի ունեցել․․․

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը և այլ ուժայիններ ու պատկան մարիններ․․․
Պարեկները սահմանազատել են տարածքը․․․
Տեղում 2 քաղաքացի, ովքեր եղել են «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայով, ոստիկաններին հայտնել են, որ իրենց ավտոմեքենան դիմակավորված ու ատրճանակներով զինված 4 հոգի կանգնեցրել են որից հետո իրեց ձեռնաշղթաներ են հագցրել ու իրենց նկատմամբ ավազակային հարձակում են կատարել , ավտոմեքենայի միջից հափշտակել են 36 կգ ոսկյա զարդեր և մոտ 293 միլիոն ՌԴ ռուբլի, ասում էին նաև, որ հափշտակել են 6 միլիոն դոլար․․․

Շատերին հետաքրքրում է թե ովքեր են եղել կողոպտիչները և արդյոք իրականում այն տեղի է ունեցել թե ոչ։ Քանի որ ոմանք զարմանում են թե ինչպես կարելի է ընդամենը 2 հոգով՝ այն էլ առանց հատուկ զինված լինելու ու առանց օգնության այդ կարգի հսկայական ֆինանսական միջոցներ տեղափոխել մի մեքենայով, որը նույնիսկ զրահապատ էլ չի եղել․․

Հանրության մեջ շրջանառվում է մի վարկած կա, որ այս կողոպուտի ետևում կանգնած են քրեաօլիգարխիկ դեմքեր, որոնց հետքը դեռև պարզ չէ․ միայն Հայաստանում է թե նրա սահմաններից դուրս․․․

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Լուսանկարի մի մասը պատկերավորման համար է։ Այն ընդհանրապես կապ չունի վերոնշյալ միջադեպի, կողոպուտի հետ և վերցված է համացանցից

ԱՂԲՅՈՒՐԸ

357 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն