Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում ապրիլի 10-ի ուշ երեկոյան ժամերին, 11-ին սպասվում է անձրև։

Ապրիլի 14-ի երեկոյան ժամերին, 15-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-13-ին, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 10-ի երեկոյան ժամերին, 11-ին շրջանների զգալի մասում, 12-ի գիշերը, 13-ի ցերեկը, 14-15-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավաարևելյան 2-5մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 12-13-ին ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով։

Իրավաբան.net
84 Views

Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն