ՀՐԱՏԱՊ
Սուր հարձակում Մոսկվայից․ Մեդվեդևի սկանդալային գրառումը Երևանի մասին
«Սպասիր ինձ» հաղորդաշարի նկարահանման էի երկու օր անց. ինչ է պատմում Խորեն Լևոնյանը Հ1-ից
Մակրոնը երգում է Ազնավուրի հայտնի «Լա Բոհեմը» Փաշինյանի նվագակցությամբ (տեսանյութ)
05 May 2026
MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Սուր հարձակում Մոսկվայից․ Մեդվեդևի սկանդալային գրառումը Երևանի մասին
05.05.2026
«Սպասիր ինձ» հաղորդաշարի նկարահանման էի երկու օր անց. ինչ է պատմում Խորեն Լևոնյանը Հ1-ից
05.05.2026
Մակրոնը երգում է Ազնավուրի հայտնի «Լա Բոհեմը» Փաշինյանի նվագակցությամբ (տեսանյութ)
05.05.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Շոու-բիզնես

Ինձ համար էլ է շատ բարդ, որովհետև կյանքիս շատ կարևոր հատված՝ մոտ 35 տարի շատ ակտիվ եթերում եմ եղել»․ Զառա Արամյանի վերջին հարցազրույցը

admin
18.01.2026 2 Min Read
3 0

Հաղորդավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանի առողջական խնդիրների մասին լուրերը դեռ նախորդ տարի տարածվեցին համացանցում: Այդ ընթացքում և՛ Զառան, և՛ նրա դուստրը՝ Էլեն Գասպարյանը հրաժարվում էր մանրամասներ հաղորդել:

 

«Շնորհակալ եմ երկրպագուներիս, որ մտահոգված են իմ լինել չլինելով:

 

Չեմ կորել, բավական ակտիվ եմ սոցիալական ցանցում և պարբերաբար անդրադառնում եմ արվեստին վերաբերող ու տարբեր հետաքրքիր հարցերի»,- մեզ հետ զրույցում ասաց Զառա Արամյանն ու նշեց, որ բավական երկար ժամանակ՝ մոտ 2 տարի եթերում չէ:

 

«Անկեղծ լինեմ, ինձ համար էլ է շատ բարդ, որովհետև կյանքիս շատ կարևոր հատված՝ մոտ 35 տարի շատ ակտիվ եթերում եմ եղել: Այնպես ստացվեց, որ հիմա չեմ կարողանում լինել եթերում:Այս տարի լրանալու է 55 ամյակս, 21 տարեկանից եթերում եմ եղել: Ե՛վ բարդ է, և՛ մյուս կողմից էլ մտածում եմ, որ վաղ թե ուշ պետք է թողնել եթերը, որովհետև մեր երիտասարդներն ավելի լավն են, ազատածին են, կիրթ ու կրեատիվ են»,- նշեց մեր զրուցակիցը:

 

Զառա Արամյանը եթերում չէ, քանի որ առողջական լուրջ խնդիրներ ունի և կյանքի բավական բարդ շրջան է հաղթահարում:

 

«Սրտի հետ կապված առողջական լուրջ խնդիրներ ունեմ և շատ բարդ շրջան եմ անցնում: Կարող է օգնել միայն սրտի փոխպատվաստումը, բայց ես դրան չեմ գնա: Ինչքան շնորհել է Աստված, այդքան էլ կապրեմ: Ջանում եմ, որ ապրեմ բարի և արժանապատիվ:

 

Խնդիրը լուծված չէ, երբ սուր վիճակ է լինում, պառկում եմ իմ բժշկի՝ Խաչիկ Համբարձումյանի մոտ: Սուր վիճակն անցնում է, մինչև սկսվում է հաջորդ սուր վիճակը»,- Tert.am Life-ի հետ զրույցում պարզաբանեց Զառա Արամյանը:

https://blognews.am/arm/news/923137

Share Article

admin

Previous Post

Հունվարի 19-ին, 20-ին, 21-ին, 22-ին լույս չի լինելու

Next Post

Ինչ է խնդրել մաhից առաջ դերասանուհի Զառա Արամյանը. առանց արցունքների անհնար է նայել

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Services

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Quick Links

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Contact Us

Call :

+49 241 241 241

E-mail :

demo@mediatime.am

Follow Us

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am