Ինչ իրավիճակ է Չինարիում

Այսօր առավոտյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սահմանագոտու մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈւ դիրքերի ուղղությամբ: Թշնամու թիրախում է եղել նաև Տավուշի մարզի Չինարի գյուղը։

«Մեզ մոտ գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, այսինքն՝ մարդիկ դա չեն զգացել»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց բնակավայրի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանը։

Նրա խոսքով՝ կրակոցները եղել են դիրքերի ուղղությամբ։ «Մարդիկ հանգիստ են, ամեն ինչ խաղաղ է, մի քանի կրակոց է եղել, բայց առավոտյան են մարդիկ դրա մասին իմացել»,- նշեց Սաղոյանը։

Նշենք, որ Չինարիից բացի կրակոցներ են եղել նաև Մովսես գյուղի ուղղությամբ, որտեղ բնակելի մի քանի տան ապակի ու տանիք են վնասվել։

Նարե Գնունի

402 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն