Ինչ վիճակ է հիմա Տավուշի հետ սահմանին

Նաիրի Հոխիկյանը իր ֆեյբուքյան էջում գրում է․

Տավուշում այս պահին նորմալ է։ Չինարիի ուղղությամբ ոչ մի լարվածություն չկա, թշնամին ընդամենը մի քանի կրակոց է արձակել և լռել։

Մնացած ամեն պատմած հեքիաթ է։ Լուրջ մի վերաբերվեք։

Մեր զորքը առաջնագծում զգոն կանգնած է։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ այսօր հայտարարություն էր տարածել․

Ապրիլի 5-ին՝ ժամը 17:05-ին, Չինարիի (Տավուշի մարզ), իսկ ժամը 17:30-ին Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:

Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե ապրիլի 5-ին՝ ժամը 17:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։

774 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն