35-ամյա Կարեն Ենգիբարյանի հոգեհանգստի արարողությունը

35-ամյա Կարեն Ենգիբարյանի հոգեհանգստի արարողությունը

Մոսկվայի հայկական Սուրբ խաչ եկեղեցում տեղի է ունեցել 35-ամյա Կարեն Ենգիբարյանի հոգեհանգստի արարողությունը: Կարենը մահացել է Ռուսաստանի «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից մի քանի օր անց:

Նշվում է, որ նա «Crocus City Hall» էր գնացել արձագանքելով ընկերոջ խնդրանքին, մտել էր շենք և օգնել մարդկանց տարհանվել։

Հերոսաբար վտանգելով իր կյանքը՝ նա օգնում էր մարդկանց՝ նրանց դուրս հանելով շենքից։ Տուժածներից մեկին նա տվել է իր վերնազգեստը, ինչի հետևանքով մրսել է։ Մի քանի օր անց նրան հոսպիտալացրել են «շնչուղիների սուր վարակ» ախտորոշմամբ։ Ցավոք, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

karen engibaryan nkar
130 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն