Ժողովուրդ ջան զգույշ եղեք ձուկ գնելիս…Միայն իմանաք ինչ են անում ….

Վերջին ամիսներին թե ՛ ձկնարտադրողների մոտ, թե ՛ գետերում հանդիպում է անկած ձկներ, եթե գետերում ձկնորսները ենթադրում են ինչ-որ հիվանդություն է, կամ ձկնաբուծարաններում անկած ձուկն են լցրել գետերը, ապա ձկնատնտեսություններում վիճակն այլ է:

Օրինակ, օրերս սննդի անվտանգության պետական տեսչությունը հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ Արարատի մարզի Հայանիստ համայնքում գործող, Սամվել Լաբլաջյանին պատկանող ձկնաբուծարանում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրականացրած մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ։ Ըստ փորձաքննության արդյունքների՝ ձկան մեջ հայտնաբերվել են մանրէաբանական Aeromonas hidrophila բակտերիալ և սապրոլեգնիոզ սնկային հիվանդություններ:

Հաղորդագրության մեջ այլ ձկնաբուծարանների տվյալներ չէր ներկայացվում: Մեր տեղեկություններով, ձկների հիվանդություններ նաև այլ ձկնաբուծարաններում կան, օրինակ` աշխատակիցները անգամ գիշերում են ձկնավազանների տարածքում, որտեղ անկած-շրջված ձուկ տեսնելուց հանում ու պատրաստում են իրացման:

Ենթադրություններ կան, որ ձկները հիվանդանում են կերից, սակայն դեռևս որևէ տեղեկություն չկա, կամ էլ փորձաքննության մասին հասանելի լրատվություն չկա:

Բացի այդ, հանրապետությունում 1000-ից մինչև 2000 դրամ իշխան ձուկ է վաճառվում, այն դեպքում, որ իշխանի գինը մինչև 3000 դրամ է: Հանրության շրջանում շշուկներ կա, որ ձուկ չգնեն՝ հիվանդություն կա:

Ի վերջո, ի՞նչ հիվանդություն է և ի՞նչ վիճակ է ձկնաբուծարաններում, ejc.am-ի թղթակիցը զրուցել է պատասխանատու կառույցի և մասնագետների հետ:

Սննդի անվտանգության տեսչական մարմնի մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս տարի հուլիս-օգոստոս ամիսներին ձկնաբուծարաններում պլանավորված ստուգումներ են իրականացրել, սակայն կոպիտ խախտումներ չեն հայտնաբերվել, հայտնաբերվածները տեղում ուղղվել են: Ինչ վերաբերում է Հայանիստ համայնքի Սամվել Լաբլաջյանի ձկնաբուծարանին, ապա, ըստ նրա, այս տարի այնտեղ չեն ստուգել, քանի որ պլանային ստուգել են այն ձկնաբուծարանները, որոնք համարվել են ռիսկային:

Ա. Հարությունյանը նաև նշեց, որ բողոքի դեպքում կարող են լրացուցիչ ստուգել, իսկ Հայանիստում, երբ տեսել են անկումերը ավելանում են՝ դիմել են տեսչություն:

Իսկ որտե՞ղ է թաղված այն 58 տոննա ձուկը, որն, ըստ հաղորդագրության օգտահանվել է՝ Անուշ Հարությունյանը պատասխանեց, որ հենց ձկնաբուծարանի տարածքում, իսկ 1800 կգ ձուկը՝ տեսուչների ներկայությամբ է թաղվել:

«Հայանիստի Սամվել Լաբլաջյան ձեռնարկությունում ձկների անկումը սկսվել է հոկտեմբերի 29-ից, իսկ արդեն դեկտեմբերի սկզբին դիմել են մեզ»,- ասաց նա:

Հարցին, թե արդյոք մտավախություն չկա, որ ողջ ձկնաքանակը թաղված չէ, պատասխանեց, որ իրականում նման մտահոգություն կա, սակայն բողոքներ չեն ստացել և ահազանգ չի եղել:

Իսկ ի՞նչ են իրենցից ներկայացնում մանրէաբանական Aeromonas hidrophila բակտերիալ և սապրոլեգնիոզ սնկային հիվանդությունները: Կենսաբանական գիտությունների դոկտոր, ձկնաբան Սամվել Պիպոյանը նշեց, որ այն առաջանում են ջրի վատ, ոչ հիգիենիկ վիճակից, նաև ձկնավազաններում ձկների գերբեռնված վիճակից:

Ըստ ձկնաբանի, սնկային հիվանդությունները երկրորդային հիվանդություններ են, առաջանում են հիմնական հիվանդության արդյունքում, կամ ձուկը վնասվում է, արտաքին վնասված հատվածները կարող են սնկերով վարակվել և դա կարող է խոր վերքեր առաջացնել և ձուկը անկի, իսկ բակտերիալ հիվանդությունը առաջանում է ջրի վատ որակից;

«Aeromonas hidrophila-ն առաջանում է բակտերիաների միջոցով և եթե նորմալ պայմաններում են, ջրի հոսքը կա, ձկների քանակությունը, ըստ նորմատիվների է, ձկների մոտ այդպիսի հիվանդություններ չեն առաջանում»,- ասաց նա:

Սամվել Պիպոյանը նաև նշեց, որ հնարավոր է հիվանդ ձկան վաճառք, սակայն նման իրավիճակը բերում է գնի անկման և յուրաքանչյուր ոք չէ, որ կցանկանա արտաքին սնկային հիվանդություններ ունեցող ձուկ գնի. երկար ժամանակ հիվանդ ձուկը նաև համային և որակական արժեքներն է կորցնում:

Ըստ նրա, Aeromonas hidrophila-ը կարող է մեկ ամսվա ընթացքում է զարգանում, իսկ սապրոլեգնիոզ սնկայինը՝ կարող է տարիներով, սակայն ամեն ինչ կախված է ջրի որակից և ձկնավազանում ձկների քանակից:

Հարցին, թե բոլոր ձկնաբուծարաններում նման խնդիր կա, պատասխանեց, որ դա կախված է ջրային միջավայրից և ձկնաբուծարաններում մեծ է հավանականությունը, որ կարող է նման հիվանդություն զարգանալ՝ թե իշխանային, թե կարպային, որտեղ գերբեռնված պահում է իրականացվում:

«Շուկայում բերում են սատկած ձկներ վաճառում, որոնց մեծ մասն ունի տարբեր հիվանդություններ, ես դրա կլինիկան չեմ ստուգել հարյուր տոկոսով, բայց դրանք առողջ չեն, անգամ կենդանի ձկների վրա են լինում խոցային հիվանդություններ, որոնք տարբեր բակտերիալ և վիրուսային հարուցիչներ ունեն»,- ներկայացրեց Սամվել Պիպոյանը և հավելեց, որ հաճախ վաճառողներն ասում են, որ ձկների վնասվածքները միմյանց հարվածելուց է, քանի որ իշխանը գիշատիչ է, սակայն դրանք հիվանդություններ են և նման մեկնաբանության հետ կապ չունեն:

Ձկնաբան Օլեգ Շերբակովն իր հերթին նշեց, որ պետք է խոսել այն մասին, որ Aeromonas hidrophila բակտերիալ և սապրոլեգնիոզ սնկային հիվանդությունները առաջնային չեն, այդ հիվանդությունները ձկների մոտ առաջնում են այլ հիվանդության ֆոնին, սնկայինի դեպքում վնասվածքներ են խիտ պահվածքի հետևանքով են առաջանում. Փոքր ջրավազաններում ձկները միմյանց վնասում և որպես հետևանք առաջանում է սնկային հիվանդությունը:

Նա չբացառեց, որ ձկների վնասվածները կարող են նաև մակաբուծային հիվանդության հետևանք լինի, քանի որ բազմաթիվ մակաբույծներ կան, որոնք արտաքին ծածկույթի վրա են լինում, սակայն պնդեց, որ դրանք մարդու առողջությանը չեն սպառնում, այլ հարցը ապրանքային տեսքին և մսի որակին է վերաբերում:

Ձկնաբանը շեշտեց, որ Հայաստանում նման հետազոտություններ չեն իրականացվում, սակայն արտերկրի հետազոտության արդյունքների վրա հիմնվելով, ասաց, որ նման դեպքերում ձկան մեջ բակտերիաներ են զարգանում մարդու համար ոչ այդքան ցանկալի բակտերիաներ, իսկ արդեն Հայաստանում մտածում են այդ խնդրին գիտականորեն մոտենալ:

«Aeromonas hidrophila հիվանդությունն ավելի լուրջ հարցը, ավելի արագ է զարգանում և խորն է ներթափանցում և նման ձուկն ուղղակի պիտանի չի օգտագործման»,- շեշտեց նա և նկատեց, որ անգամ ձուկը կենդանի վիճակում նեխում է, իսկ ընդհանրապես այս հիվանդությունը համարվում էր նախկինում ինքնուրույն հիվանդություն, սակայն միշտ համալիր են հանդես գալիս վիրուսային հիվանդության հետ և հիմա էլ բռնկում կա գրեթե բոլոր ձկնաբուծարաններում:

Նա ենթադրեց, որ այս տարի այդ հիվանդությունը կամ ձկնկիթի, կամ մանրաձկան միջոցով է Հայաստան ներթափանցել և այդ հիվանդությունը վիրուսային է՝ իր ախտանշաններից ելնելով. «Ես անընդհատ հետևում եմ ձկնաբուծարններին»:

Օլեգ Շերբակովի ենթադրած հիվանդությունը չի բուժվում և եթե հաստատվի, որի համար ախտորոշում է պետք, ապա ըստ նրա, այդ հիվանդությունը բուժում չունի, կարող են տեղայնացնել, սակայն օջախը մնալու է: պնդեց, որ տարածված հիվանդության կլինիկան շատ բնորոշ է այն վիրուսային հիվանդությանը, որ ենթադրում է, սակայն դա բավական չէ հիվանդության մասին բարձրաձայնելու համար՝ մոլեկուլային ախտորոշում է պետք:

Իսկ այն, որ անկած ձկներին գետն են լցնում կամ ձկնաբուծարանի ջուրը հոսում է դեպի արտաքին ջրային տարածքներ, ինչքանո՞վ է հավանական, որ վարակը տարածվի հարցին, պատասխանեց, որ առայժմ նման վտանգ չկա: Այդ վիրուսը բնորոշ է սաղմոնազգիներին՝ իշխան, սիգ, կարմրախայտ, սակայն Հայաստանի գետային տարածքներում վայրի վիճակում ծիածանազգիներն են տարածված:

Մեկ նկատառում, ըստ մասնագետի, այն ձկները, որոնց ներքին օրգանները վնասված չեն՝ կարող են վերամշակվել, իսկ եթե մկանային հյուսվածքները և ներքին օրգանները ախտահարվում են, ապա տեխնիկական վերամշակման պետք է ենթարկվեն որպես անասնակեր:

Իսկ ի՞նչ է լինելու ձկնաբուծարանների հետ, եթե հաստատվի այդ վիրուսային հիվանդությունը հարցին, Օ. Շերբակովը պատասխանեց, որ բավականին լուրջ վնասներ կկրեն ձկնաբուծարանները

220 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն