Ինչ իրավիճակ է Ոսկեպարում․ Ինչ է տեղի ունեցել

Այսօր Տավուշի վարզի Ոսկեպար և Բաղանիս գյուղերում ոստիկանները օպերացիա են արել:

Ականատեսներից մեկը մեզ փոխանցեց, որ ոստիկանները բերման են ենթարկել մի խումբ մարդկանց, որոնք գնացել էին ոսկեպարցիների կողքը կանգնելու, և Ադրբեջանի հնարավոր հարձակման պարագայում գյուղի ժողովրդին պաշտպանելու, սակայն ոստիկանությունը ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով նրանցից շատերին բերման է ենթարկել:

Մեր զրուցակիցը նշեց, որ 5-6 հոգու մասին է խոսքը` իր տեղեկություններով: Ոստիկանության այս պահվածքը զայրացրել է Ոսկեպար գնացած անձանց, որոնց շարքերում նաև ազատամարտիկներ կան:

Մասիվի ոստիկանություն 3 զինված տղամարդու մուտքը հենց այդ միջադեպի շարունակությունն ու հետևանքն է։

1 748 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն