35–ամյա երևանցին մեկ օրում վնասել է Սյունիքից մինչև Արարատի մարզ տեղադրված արագաչափերը․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Մարտի 17-ին, իրացնելով օպերատիվ տվյալները, Արարատի մարզի պարեկները Սուրենավան գյուղի կենտրոնական ճանապարհին տեղադրված արագաչափի մոտ հայտնաբերել են «ԳԱԶ-3110» մակնիշի մեքենա, իսկ արագաչափը եղել է կոտրված: Վարորդը ձերբակալվել և, «ԳԱԶ-3110»-ով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժին, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Ոստիկանության Արարատի և Եղեգնաձորի բաժինների ծառայողները, ինչպես նաև ՊԾ Արարատի մարզի պարեկները համատեղ միջոցառումներով պարզել են, որ Երևանի բնակիչ 35-ամյա երիտասարդը մարտի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Սառնակունք գյուղից մինչև Արարատի մարզի Սուրենավան գյուղն ընկած ճանապարհահատվածում վնասել է մոտ 10 արագաչափ սարք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին:–0–

120 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն