Այսօր՝ մարտի 22-ին, խոշոր ու ող բերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում՝ Արծվի արձանի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են «BMW», «Skoda», «Volkswagen» ու «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով «BMW»-ն գլխիվայր շրջվել է։ Վթարի հետևանքով 3 հոգի մա հացել է և կա 5 վիրավոր։ Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարներն ու քաղաքացիները։ Պարեկների ժամանումից կարճ ժամանակ անց երթևեկությունը կարգավորվեց։ Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մա հացածների և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ըստ նախնական տեղեկություների վթարի մեղավորը «BMW»-ի վարորդն է եղել, ով դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի՝ անցնելով կանաչ գազոնի վրայով, ապա բախվել է ծառերին ու երկաթե արգելապատնեշներին , մի քանի ծառ ու երկաթե արգելապատնեշներ կոտրել է և հայտնվել դեպի Սևան ընթացող հատվածում՝ բախվելով ավտոմեքենաներին և կողաշրջվել, «BMW»-ն մեջտեղից կիսվել է։
https://mediaroom.am/armenia/artakarg/item/53311-2024-03-22-16-58-09.html