Նրա անձնական թիկնապահները… Սիրուշոյի նոր հրապարակումը

Starnews.am-ը գրում է. 3 երեխաների մայր, երգչուհի Սիրուշոն իր ինստագրամյան էջում շարունակում է իր ակտիվությունը պահել: Սիրուշոն պարբերաբար հրապարակումներ է անում`ներկայացնելով իր առօրյան, որդիներին և իհարկե դստերը:

Այս անգամ երգչուհին հրապարակել է իր 3 երեխաների մասնակցությամբ սթորի`կից հումորային գրառում անելով.

«Նրա անձնական թիկնապահները»:

Օրեր առաջ էլ երգչուհին իր դստեր հետ ունեցած գիշերային զբոսանքի կադրերն էր ներկայացրել,որտեղ մայր ու դուստր`ձեռք-ձեռքի տված, զբոսնում էին:

Հավելենք, որ վերջերս երգչուհին այցելել էր որդու դպրոց ու ցույց տվել, թե ինչպես են նրանք պարում: Երգչուհին ինքն էլ սկսել էր ակտիվ շարժումներ անել:

Նշենք, որ օրեր առաջ էլ Սիրուշոն ներկայացրել էր կադրեր, թե ինչպես է դուստրը ջրով լի շշերը դասավորում:

Դե իսկ ավելի վաղ Սիրուշոն դրական ու ջերմ տեսանյութ էր տարածել իր ինստագրամյան էջում, որտեղ ցույց է տալիս ավագ որդու և դստեր առանձնազրույցը, որի ընթացքում Ռոբերտը փորձում է Զաբելին համոզել, որպեսզի քնի և չարթնացնի ծնողներին:

https://myinfo.am/archives/25261?fbclid=IwAR1kA1EOrldY4Z1NQBcej7zfpOKO6UykN-JIPexXqnbC1DlmvGZVfwBJeMw
451 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն