Կարմիրը նոր սահմանն է, 4 գյուղի հետ կորցնում ենք 24 մարտական դիրք

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում քարտեզ է հրապարակել ու գրել.

Կապույտը՝ Իջևան — Թիֆլիս նոր ճանապարհն է (սարերով) հիմնականը փակվելու է:
Պատկերում Կարմիրը նոր սահմանն է:
Բաղանիս — Ոսկեպար ճանապարհը փակվելու է:
Բերքաբերը ընկնելու է երկու ադրբեջանական գյուղերի արանքը, իսկ ճանապարհը դեպի Իջևան վերահսկվելու է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից:
Կիրանցի և Աճարկութի ճանապարհը փակվելու է և ստիպված նոր ճանապարհ են սարքելու:
Ոսկեպարը շատ վատ իրավճակում է հայտնվելու՝ երկու ադրբեջանական գյուղերի միջև և փակ ճանապարհով:
Այգեհովիտ-Իջևան ճանապարհը փակվելու է:
Նոր ճանապարհե դանդաղ սարքում են: Իջևան — Ենոքավան — Սարերով — Ջուջևան
Լոռու Թեղուտ համայնքը դառնալու է սահմանամերձ: Թեղուտից մինչև սահման 8 կմ:

4 գյուղ և 4 անկլավի հետ մենք կորցնում ենք 24 մարտական դիրք. որպեսզի որոշակի անվտանգության մակարդակ ապահովենք ներսի տարածքների նկատմամաբ, պետք է լինելու մոտ 38 մարտական դիրք, քանի որ տարածքը փոքրացել է, սակայն շփման գիծը մեծացել է:

Ադրբեջանը լայն բացվածք է ստանում դեպի Լոռի ու Կիրովական բացազատվելու համար:

Սա մեր քարտեզագիր ու տեղանքին լավ ծանոթ ընկերն է ինձ փոխանցել: Ամեն բան շատ պարզ ու հստակ:

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/arm24live

826 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն