Դժ բախտ պատահարի զո հ է դարձել ապրիլյան քառօրյա, Արցախյան 44-օրյա և 2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատ երազմների մասնակիցը

Այսօր Ասկերան քաղաքը կրկին ծանր կորուստ ունեցավ։ Ող բերգական մա հով դժ բախտ պատահարի զ ոհ դարձավ Կարեն Կիմի Աղաջանյանը։ Այս մասին հայտնում է «Բերդ» թերթը։

Պայծառ ու լուսավոր երիտասարդ, որ անցել է ապրիլյան քառօրյա, Արցախյան 44-օրյա և 2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատ երազմների միջով։ Մինչև վերջին օրը նա Արցախի պաշտպանների շարքում էր։ Մարտական ուղի անցած և կյանքով լեցուն երիտասարդի հանդեպ ճակատագիրն անողոք գտնվեց։ Երեք զավակների հայրը ընտանիքի մինուճար որդին էր։ Աղաջանյանների ընտանիքի անպատում ցավը կրկնապատկվեց։ Կարեն Աղաջանյանը միացավ իր հերոս հորեղբայրներին, որոնց կորստի ցավը դեռևս ասկերանցիներիս սրտում է։

Բոլորիս սիրտը մղկտում է քո համար, Կարեն, անհնարին է ներկայացնել այն ցավը, որ զգում է յուրաքանչյուրը։ Վշտահար մայրդ գալարվում է ցավի մեջ, միանգամից կորացել է հորդ մեջքը, երեխաներդ որբ են մնացել, երիտասարդ կինդ՝ կարկամել, չի հաշտվում իրականության հետ, իսկ քույրե՞րդ․․․Նրանք մինուճար եղբոր կորստի ցավն են ողբում․․․ Ծովիկ տատիկի վիշտն ինչո՞ւ բազմապատկեցիր, հեռու-հեռվում գտնվող քո Զաբելա տատիկին ի՞նչը կփարատի, ինչո՞ւ թողեցիր բոլորին շիվար ․․․

Անարդար ճակատագիր․․․

Ասկերանի շրջանի ողջ հասարակության անունից ցավում ենք Կարեն Կիմի Աղաջանյանի ողբերգական մահվան համար, ցավակցում բոլոր հարազատներին ու կիսում նրանց ծանր վիշտը։

Թող Աստված լույսերի մեջ պահի ու խաղաղություն բերի քո հոգուն։

Կարեն Կիմի Աղաջանյանի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 21-ին, ժամը 17։00-ից մինչև 20։00 Երևան քաղաքի Նուբարաշենի 6-րդ փողոցի 1/4 հասցեում գտնվող սգո սրահում, իսկ հուղարկավորությունը՝ մարտի 22-ին, ժամը 13։00֊ին, նույն վայրից։

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/arm24live

952 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն