Խոշոր ավտովթար Գեղարքունիքում. կա 5 տուժած, այդ թվում՝ երեխաներ

Մարտի 19-ին՝ ժամը 10:20-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լճափ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի մոտ 18-րդ կմ-ին բախվել են «Տոյոտա» (վարորդ՝ Կ. Ս., ծնված 1983 թ.) և «Opel» (վարորդ՝ Տ. Վ.) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Ա. Ս.-ն (ծնված 2018 թ․), Ա. Ս.-ն (ծնված 2009 թ.), Ս. Մ.-ն (ծնված 1988 թ․) և «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Տ. Վ.-ն, (ծնված 2001 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ Տ. Վ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Կ. Ս.-ի և ուղևորների առողջական վիճակը՝ կայուն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

 

https://mediaroom.am/armenia/society/item/53200-5.html

975 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն