ՀՐԱՏԱՊ
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հաստատվել է 2026 թվականի 2-րդ քննաշրջանի ավարտական քննությունների ժամանակացույցը
Հայաստանի մի քանի բնակավայրերում այսօր՝ մայիսի 6-ին ձյուն է տեղում
06 May 2026
MediaTime
  • ԼՐԱՀՈՍ
    • Խմբագրի ընտրանի
    • Քաղաքական
    • Ժամանց
    • Առողջություն
    • Հասարակություն
    • Շոու-բիզնես
    • Սպորտ
  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՄԱՄՈՒԼ
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
06.05.2026
Հաստատվել է 2026 թվականի 2-րդ քննաշրջանի ավարտական քննությունների ժամանակացույցը
06.05.2026
Հայաստանի մի քանի բնակավայրերում այսօր՝ մայիսի 6-ին ձյուն է տեղում
06.05.2026
MediaTime MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հետևեք մեզ
facebook
4m
yotube
2.2k
whatsapp
8.22k
tiktok
follow
Telegram

© All Rights Reserved, NewsfyTheme.

SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Խմբագրի ընտրանի

Հայտնի է ադրբեջանական բենզինի գինը․ ահա թե վաղվանից որ բենզալցակայաններում է այն վաճառվելու

23.12.2025 2 Min Read
2 0

Ադրբեջանից ներկրված բենզինը դեկտեմբերի 23–ից վաճառվելու է Ran Oil բենզալցակայանների ցանցում։ Այդ մասին ասել է «Մեգա Թրեյդ» ընկերության տնօրեն Կարեն Հայրիյանը, տեղեկացնում է Factor.am-ը։

 

«Ռան Օիլ»-ը հանդիսանում է «Մեգա Թրեյդի» սեփականությունը։ «Կարծում եմ՝ մեր հաճախորդները վաղվանից կարող են գնել։ Նախատեսում ենք վաճառել մանրածախ շուկայում՝ «Ռան Օիլ» ցանցում։ Մեր հաճախորդները իրենց գրպանի վրա կզգան գնի տարբերությունը։ Նախնական նախատեսել ենք, որ մեկ լիտրը վաճառվելու է 440 դրամ՝ «Պրեմիում» տեսակի բենզինը։ Հիմա շուկայում միջին գինը 520 դրամ է»,-ասել է Հայրիյանը՝ շեշտելով, որ այս պահին մատչելի վառելիք վաճառելու հնարավորություն կա։

 

«Մեգա Թրեյդ» ընկերությունը մտնում է «Սիլ կոնցեռնի» կազմի մեջ, որը պատկանում է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։ Ընկերությունը ներկրել է Ադրբեջանից 600 տոննա բենզին։ Ընդհանուր առմամբ Հայաստան է տեղափոխվել 22 վագոն բենզին։ Բացի «Մեգա Թրեյդից», ներկրողներից ևս մեկ ընկերություն կա, սակայն դրա անունը դեռ չի հրապարակվել։Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես են ներմուծմամբ զբաղվող կազմակերպությունները իմացել ադրբեջանական բենզինի ներմուծման հնարավորության մասին, Կարեն Հայրիյանը տվել է հետևյալ պարզաբանումը․ «Մենք գնումը կատարել ենք վառելիքի վերավաճառքով զբաղվող միջազգային կազմակերպությունից, պայմանագիրը կնքել ենք իրենց հետ, բայց, որ ծագումն ադրբեջանական է, այո՛»։

 

Նա նաև ընդգծել է, որ բենզինի ներկրումը շարունակական բնույթ է ունենալու։

 

Բենզինը Հայաստան է տեղափոխվել Վրաստանի տարածքով։ Կարեն Հայրիյանի փոխանցմամբ՝ այս անգամ Վրաստանի կառավարությունը տարանցման վճար չի պահանջել, իսկ ապագայում սահմանվելիք հնարավոր գումարի վերաբերյալ որևէ հստակություն չկա։ Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունը ներկայումս զբաղվում է այդ հարցով։Ներկա պահին հստակեցված ոչինչ չկա։ Ես որքանով տեղյակ եմ կառավարությունը ակտիվ բանակցություններ է վարում այդ խնդիրը լուծելու համար, հուսով եմ կստացվի բանակցությունների արդյունքում ստանալ այնպիսի տարանցման սակագին, որ մեր քաղաքացիների համար մատչելի վառելիք ներկրենք։ Ես որքանով որ տեղեկացված եմ, այս պահին սահմանված տարանցման սակագին չկա»,- ասել է նա։

 

Համաձայն նոյեմբերի 28-ին Գաբալա քաղաքում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևի և Հայաստանի փոխվարչապետ Մhեր Գրիգորյանի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության՝ ՀՀ է ներկրվել SOCAR պետական նավթային ընկերության կողմից արտադրված АИ-95 տեսակի բենզինով լցված 22 վագոն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է այն փաստը, որ Ադրբեջանից դեպի Հայաստան նավթամթերքով բեռնված գնացք է ուղևորվել։

https://www.facebook.com/share/p/1QbKJ5L5LX/

Share Article

Previous Post

Ո՞վ կլինի 2026 թվականի գլխավոր երջանիկը, ում բախտը՝ ո՞ր հարցում կբերի

Next Post

Որ հասցեներում չի լինի ջուր. ստուգեք ձեր հասցեն

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Մեր մասին

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Գործընկերներ

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Հետադարձ կապ

Հեռ.

+49 241 241 241

Էլ-հասցե.

mediatime.contact@gmail.com

Բաժանորդագրվել

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am