Անիծում էին ինձ ու ընտանիքիս, եղել է,որ արտասվել եմ. Շուշաննա Թովմասյանը անկեղծացել է

Դեռ տարիներ առաջ Շուշաննա Թովմասյանի և ամուսնու հարաբերությունները մեծ աղմուկ բարձրացրին և իսկական սկանդալի պատճառ դարձան։ Բանն այն է, որ նրանց հարաբերությունների սկզբնական փուլում հանրությունը Շուշաննային մեղադրում էր Վահեի ամուսնալուծության պատճառը հանդիսանալու և երեխային հորից զրկելու մեջ։ Դեռ տարիներ առաջ Վահեն և Շուշանը խոսել էին այս թեմայի մասին և հերքել տարածվող տեղեկությունները։ Վահեն նշել էր, որ այն ամենը, ինչ քննարկում է հանրությունը, պարզապես աբսուրդի է նման։

«Բավական երկար ժամանակ է ամուսնալուծված եմ և բնականաբար կարող եմ իմ կյանքը կապել նրա հետ, ում հետ կցանկանամ։ Միայն տարիներ անց են զարգացել իմ և Շուշաննայի հարաբերությունները։ Ինձ համար մեկ է, թե տանը մնացածների և աբիժնիկների մի խումբ ինչ է մտածում մեր մասին։ Մարդկանց ձեռնտու չէր այդ ինֆորմացիան, նրանք ուրիշ բան էին ցանկանում լսել։ Իսկ իմ ասածը այսօր, վաղը, թե 100 տարի հետո նույնն է լինելու։ Ես ազատ մարդ եմ եղել և արել եմ իմ կյանքի ընտրությունը։ Եթե մարդիկ ամուսնալուծված են, իրավունք չունեն հետո՞ ազատ կյանք բւնենալ։ Հասել են այնտեղ, որ գրում են, թե երեք երեխա ունեմ տարբեր կանանցից։ Ստացվեց այնպես ասես Շուշաննան Սաֆարովին է ընտրել, ազգի թշնամի են դարձրել։ Նույնիսկ մեկնաբանություն տեսա, թե մենք քեզ այդքան փայփայել ենք որ այդ կերպ դավաճանես։

Դավաճանությունից են խոսում, այնինչ իրենք Շբւշաննայի հանդեպ սերը դավաճանեցին։ Ես իմ նախկին կնոջ և երեխայի հետ բարձր մակարդակի հարաբերություններ ունեմ։ Տղամարդու իմ տեսակը թույլ չի տալիս մոռանալ իմ անցյալը։ Ես նաև իմ երեխայով եմ ապրում, իմ ցանկացած քայլը մտածված է։ Եթե որոշ մարդիկ համաձայն են ապրել ընտանեկան պդոբլեմով ապա ես համաձայն չեմ ապրել, թեպետ իմ նախկին կինը շատ խելացի և լավ մարդ է։ Ես ինչ կարողանում եմ իմ երեխայի համար անքւմ եմ։ Ով ուզում է լիմի, իմ երեխան իմ երեխան է դա որևէ մեկը չի կարող փոխել»։

Ամուսնու այս հայտարարությունից որոշ ժամանակ անց հայտարարությամբ էր հանդես եկել նաև Շուշաննա Փովմասյանը ով իր խոսքում նշել էր, որ բավականին սրտնդղել է այդ արձագանքներից։

«Միշտ համարել եմ, որ մարդու անձնական դաշտը միայն իրեն է պատկանում և մեզնից յուրաքանչյուրը իրավունք ունի չխոսել իր կյանքի այդ կողմի մասին։ Ես միշտ չեմ սիրել խոսել այդ մասին և կշարունակեմ այդպես էլ անել, պարզապես նման բուռն քննարկումներից հետո շատ կարճ կանդրադառնամ, չեմ թաքցնի իմ անձի վերաբերյալ վերջերս սարսափելի հրապարակումներ ու մեկնաբանություններ եմ կարդացել, եղել է պահ երբ անգամ արտասվել եմ։ Այն մարդիկ, ովքեր նեղացրին ինձ, անեծքներ ու չարախոսություններ հնչեցրին, ովքեր անձնապես վիրավորեցին ինձ, իմ ընտրությանն ու ընտանիքին , միայն կասեմ, որ անկախ դերասանուհի լինելուց ես էլ մարդ եմ իմ հույզերով զգացմունքներով ու ապրումներով ու թեև հասկանում եմ, որ յուրաքանչյուրն ունի արտահայտվելու իրավունք, բայց դիմացինին վիրավորելուց առաջ լավ կլիներ մի փոքր մտածել, հատկապես որ դիմացինի մասին ոչինչ չգիտեն։ Ինչևէ, ես նրանցից չեմ նեղացել, ինչ իրենք ինձ մաղթեցին,նրանց չեմ ցանկանում փոխարենը ցանկանում եմ, որ այդ նույն չարաչոսող մարդիկ լինեն առողջ, ապրեն խաղաղ ու երջանիկ կյանքով, սիրեն ու սիրված լինեն զգան ներքին ներդաշնակություն, ես չեմ դատում, նրանք նույնպես չպետք է դատեն, քանի որ մեր բոլորի դատավորը միայն Աստված է։ Ամեն դեպքում ես շնորհակալ եմ բոլորին, նույնիսկ չարախոսողներին, քանի որ նրանք ինձ տարիներ շարունակ հետևել են և ես որպես դերասանուհի կշարունակեմ նոր կերպարներ կռրտել նրանց համար։ Ես իմ աշխատանքը շատ եմ սիրում և երբեք աշխատանքս չեմ շփոթել անձնականիս հետ,- ընդգծել էր դերասանուհին։

608 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն