Ադրբեջանի իշխանությունները որոշել են համաներում շնորհել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ բոլոր ագրեսիաների մասնակիցներին։
Ինչպես հայտնում է APA-ն, համաներման մասին ակտի նախագծի համաձայն՝ նախատեսվում է պատժից կամ քրեական պատասխանատվությունից ազատել 44-օրյա պատերազմին և Լեռնային Ղարաբաղի օկուպացիային անմիջականորեն մասնակցած անձանց, ինչպես նաև այդ գործողությունների ընթացքում զոհված կամ անհետ կորած անձանց մերձավոր ազգականներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց:Այս «մարդկային» համաներման նախաձեռնողը անձամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է։
Դրանով իսկ Ադրբեջանի իշխանությունները կամրապնդեն հայատյացության քաղաքականությունը, որն ակտիվորեն իրականացվում է կրտսեր Ալիևի իշխանության գալուց ի վեր։
https://www.facebook.com/share/17jnGyQGcW/