Արտակարգ դեպք «Երևան սիթի»-ում

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 10-ին թալանել են ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևանի սիթի» սուպերմարկետներից մեկը։

Ժամը  08:40-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ Թադևոս Կարապետյանը և հայտնել, որ ժամը 00:10-ից մինչև 02:00 ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, օգտվելով Բաբաջանյան փողոցի 48 հասցեում գործող «Երևան սիթի» սուպերմարկետի հետնամասի դռան բաց լինելու հանգամանքից, մտել են տնօրենի աշխատասենյակ, երկաթյա պահարանը բացել բանալիով և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար։

Կայքի տեղեկություններով՝ հափշտակվել է մի քանի միլիոն դրամ

https://mediaroom.am/armenia/society/item/52970-2024-03-12-06-45-42.html

852 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն