Օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -10 աստիճան

Հանրապետության տարածքում`

Մարտի 7-ի ցերեկը, 10-ին շրջանների զգալի մասում, 8-9-ին, 11-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, գիշերային ժամերին լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Մարտի 7-ին առանձին վայրերում հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան 2-4 մ/վ, մարտի 7-ի ցերեկը, 8-9-ին՝ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 7-ի ցերեկը և 8-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։

Երևան քաղաքում՝

Մարտի 7-ի ցերեկը, 8-ի, 9-ի գիշերը, 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 7-ին հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 8-ի և 9-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։ Մարտի 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 7-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վրկ արագությամբ։

1 175 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն