Մարտի 9-ին սպասվում է G1 դասի մագնիսական փոթորիկ

ԱՄՆ օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության (NOAA) տիեզերական եղանակի կանխատեսման տվյալների համաձայն՝ մարտի 9-ին սպասվում է G1 դասի մագնիսական փոթորիկ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը:

Մագնիսական փոթորիկները բաժանվում են հինգ կատեգորիայի՝ G1 «թույլ», G2 «միջին», G3 «ուժեղ», G4 «շատ ուժեղ» և G5 «չափազանց ուժեղ»։

Ի՞նչ կարող է մեզ անել մագնիսական փոթորիկը:
Որպես կանոն, դրա պատճառած խանգարումները բացասաբար են ազդում տարեցների և թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց վրա: Նրանք, ովքեր զգայուն են այս երևույթի նկատմամբ, կարող են զգալ հոգնածություն, գլխացավեր, տհաճություն, արյան ճնշման տատանումներ և թույլ կենտրոնացում:

Ի՞նչ է մագնիսական փոթորիկը:
Մագնիսական փոթորիկները Երկրի մագնիսական դաշտի մեծ և հանկարծակի խանգարումներ են, որոնք առաջանում են արևային քամու հետ նրա փոխազդեցությունից: Երբ Արեգակի ակտիվ շրջաններից մեկից ժայթքում է նկատվում, միջմոլորակային տարածություն և արտանետվում է պլազմայի հոսք, որը ցրվում է 600-ից 900 կմ/վ արագությամբ։ Սովորաբար, այս հոսքը Երկիր հասնելու համար տևում է մոտ երկու օր: Լիցքավորված մասնիկներին հաջողվում է ներթափանցել բևեռային շրջաններ և առաջացնել բևեռափայլեր։

Ինչպե՞ս պաշտպանվել:
Մագնիսական փոթորիկների ժամանակ բժիշկները խորհուրդ են տալիս պահպանել մրգերով ու բանջարեղենով սննդակարգ՝ առանց կենդանական ճարպերի։ Շատ ջուր խմելը նույնպես շատ է օգնում: Մի քանի ժամ անցկացրեք մաքուր օդում։

1 059 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն