Այսօր մահացած 13-ամյա աղջկա տատը մեղադրում է մորը: Նրա պնդմամբ, մայրը պարբերաբար ծեծի է ենթարկել երեխաներին՝ սպառնալով, որ կսպանի նրանց: Այս մասին կինը պատմել է Armlur.am-ին:
Դեպքից երկու օր առաջ տատը հեռախոսով խոսել է թոռան հետ, ով բողոքել է, որ ցավեր ունի ոտքերի շրջանում: Դրանից հետո երեխաների հետ կապ հաստատել չի հաջողվել:
«Հիվանդանոց ընդունման պահին երեխան գանգատվել է ոսկրամկանային սուր ցավերից, որոնք արտահայտվել են քայլքի ֆունկցիայի խանգարումով: Կատարված բուժական միջոցառումների ֆոնին աճել է պրոգրեսիվով վատացում, որը հանգեցրել է երեխայի կենսաբանական մահվան։
Երեխայի մահվան հիմնական պատճառը կպարզվի դատաբժշկական փորձաքննությամբ»,- ԶԼՄ-ներին հաղորդել են «Վանաձոր» ԲԿ-ից: