Երևանում «Land Rover»-ով վրաերթի են ենթարկել պապ ու թոռան․տեսանյութ

Երեկ՝ փետրվարի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Նարե Պ․-ն իր վարած «Land Rover» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչներ 50-ամյա Սերգեյ Հ․-ին և անչափահաս Միշել Հ․-ին, ում տարիքը պարզվում է։   Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն ու մինչ բժիշկների օպերատիվ ժամանումը, քաղաքացիների հետ օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածներին, ապա ժամանած բժիշկները վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց։   Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։   Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վահե Վարդանյանն ու Հայկ Քոչարյանը։ Վրաերթի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Հրայր Ստեփանյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։   Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։   Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ասում էին, որ վրաերթի ենթարկվածները պապ ու թոռ են։ Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
https://mediaroom.am/armenia/society/item/52637-land-rover.html

736 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն