Երկու ադրբեջանցի զինծառայող հատել են ՀՀ սահմանը,դրանցից մեկին բռնել են․ Մանրամասներ

Փետրվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով: Այս մասին հաղորդել են ԱԱԾ-ից։

«Վերջինս վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Նշենք՝ մեզ հետ զրույցում Տեղ գյուղի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանը պատմել էր, որ սահմանը հատել է 2 ադրբեջանցի զինծառայող, որոնցից մեկը դիմել է փախուստի

1 659 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն