Առանց մեկնաբանության․հեղինակը անչափահաս տղա է

Այսօր՝ փետրվարի 27-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում Գյուրջյան փողոցում 18-ամյա Տիգրան Մ․-ն իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Nissan X-Trail», «Toyota Camry», «Ford», «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենաներին։

Shamshayn-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։   Աղբյուրը հայտնում է, որ «Nissan Teana»-ի վարորդը Տիգրան Մ․-ն վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։

Աղբյուրի տեղեկություններով՝ «Nissan Teana»-ը հաշվառված է Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հաշվեկշռում, իսկ «Toyota Corolla»-ն էլ ՀՀ Քննչական կոմիտեի հաշվեկշռում։ Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

 

https://mediaroom.am/armenia/artakarg/item/52602-2024-02-27-18-00-22.html

764 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն