ՀՐԱՏԱՊ
Որոշել եմ դառնալ վարչապետ, որ դուք ունենաք լավ ապագա
Նայեք`ոնց է Տաթև Ասատրյանը Գյումրին ոտքի հանել
Կապանի թիվ 5 միջնակարգ դպրոցի մոտ 5 երիտասարդներ ծեծի են ենթարկել 20-ամյա տղայի
05 May 2026
MediaTime
  • Լրահոս
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Տնտեսություն
  • ՄԱՄՈՒԼ
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Որոշել եմ դառնալ վարչապետ, որ դուք ունենաք լավ ապագա
05.05.2026
Նայեք`ոնց է Տաթև Ասատրյանը Գյումրին ոտքի հանել
05.05.2026
Կապանի թիվ 5 միջնակարգ դպրոցի մոտ 5 երիտասարդներ ծեծի են ենթարկել 20-ամյա տղայի
05.05.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Խմբագրի ընտրանի

Ողբերգական դեպք՝ Երևանում․ 31-ամյա տղամարդը մшհшցել է, կա վիրшվոր. հայտնաբերվել են կռվի ենթադրյալ մասնակիցների վարած թանկարժեք ավտոմեքենաները

29.11.2025 2 Min Read
6 0

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն, սպանության փորձ և խուլիգանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական վարույթը նախաձեռնվել է նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Նոր Նորքի Շոպրոնի փողոցի հասցեներից մեկում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով, որի ժամանակ մասնակիցներից մեկը իր վարած ավտոմեքենայով, որի մակնիշը պարզվում է, վրաերթի է ենթարկել կռվի մասնակիցներից Երևանի բնակիչ 31-ամյա Բորիս Արզումանյանին։

Դեպքի օրը նշված վայր են ժամանում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնի հերթապահ խումբը և պետք է ժամաներ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչը, սակայն երբ քրեական ոստիկանները պարզել են, որ տեղի ունեցածը միտումնավոր վրաերթ է, մինչ այդ էլ տեղի է ունեցել վիճաբանություն-ծեծկռտուք, ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչը հետ է վերադարձել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վրաերթի ենթարկված Բորիս Արզումանյանը մահացել է, իսկ ըստ օպերատիվ տեղեկությունների՝ կռվի մասնակիցներից Երևանի բնակիչ 30-ամյա Սերգեյ Աղաջանյանը մարմնական վնասվածքներ է ստացել։

 

Այս պահին նշված դեպքի շրջանակում քրեական ոստիկանները մեկ հոգու հայտնաբերել են, ով որպես կասկածյալ ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, իսկ կռվի մասնակիցների մեծ մասը, որոնց թիվը, ըստ օպերատիվ տեղեկությունների, հասնում է 15-ի, ոչ ոք չեն հայտնաբերվել։

Երեկ՝ նոյեմբերի 28-ին, մահացածի հուղարկավորությունն էր։

 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ քրեական և համայնքային ոստիկանները և քննիչները հայտնաբերել են մի քանի թանկարժեք ավտոմեքենաներ, և դրանք տեղափոխվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանվող հատուկ տարածք, քանի որ կան կասկածներ, որ նշված ավտոմեքենաներով են վիճաբանության մասնակիցները ժամանել դեպքի վայր։

 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով էլ՝ հայտնաբերված ավտոմեքենաներից մեկով էլ ըստ տեղեկությունների տեղի է ունեցել վրաերթը։

 

Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ մանրամասներ չենք հայտնում։

 

https://azatnews.am/news/23651/

Share Article

Previous Post

Ինչ լուսանկարներ էր հրապարակում դшժանաբար uպшնված Բարիս Արզումանյանը

Next Post

Անդրեն ու Անին կրկին միացե՞լ են. ահա իրականությունը

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Services

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Quick Links

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Contact Us

Call :

+49 241 241 241

E-mail :

demo@mediatime.am

Follow Us

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am