Մա հացած Ավագ Զաքարյանը ընտանիքի փոքրն էր․ Նոր մանրամասներ

Երեկ, Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց․

«Փետրվարի 24-ին՝ ժամը 17:55-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում (նախնական տվյալներով` հրազենային վիրավորման հետևանքով) մա հացել է ՊՆ N զորամասի զինծառայող Ավագ Դանիելի Զաքարյանը»:

«Հրապարակ»–ի տեղեկություններով Ավագ Զաքարյանը Արարատի մարզի Արարատ գյուղից էր, ծառայում էր Տավուշի մարզում։

«Հրապարակ»–ի հետ զրույցում գյուղի վարչական ղեկավար Ռաֆիկ Վարդանյանը նշեց, որ Ավագը խելոք, համեստ երեխա է եղել։

«13 ամսվա ծառայող էր, տան փոքր երեխան էր, ուներ 2 եղբայր և մեկ քույր։ Խելոք, շնորհքով երեխա էր, ոչ մի վատ բան չէր արել։ Ընտանիքի անդամները շինարարությամբ են զբաղվում»։

1 464 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն