ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ․ Զինծառայող է մա հացել

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են․

Փետրվարի 24-ին՝ ժամը 17:55-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում (նախնական տվյալներով` հրազենային վիրավորման հետևանքով) մա հացել է ՊՆ N զորամասի զինծառայող Ավագ Դանիելի Զաքարյանը:

«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

1 167 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն