Երևանի կենտրոնում, բոլորի աչքի առաջ որդին սպ.անեց հորը. մանրամասներ դա.ժան դեպքից

Երեկ՝ փետրվարի 22-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փարպեցի փողոցի 9 Բ շենքի բակում տղամարդու դ.ի կա, գրում է Shamshyan.com-ը։

Ոստիկանները նշված շենքի բակում հայտնաբերել են Երևանի բնակիչ՝ 57-ամյա Արման Գ.-ի դին:Դեպքի վայր ժամանած Երևանի «Կենտրոն» շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է նրա մ ահը:     Մինչ դեպքի վայրում քննիչները զննություն էին կատարում, ոստիկանները Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Կենտրանական բաժնի ծառայողները տաք հետքերով հայտնաբերում են ենթադրյալ կասկածյալին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ մա հացածը իր ընկեր Երևանի բնակիչ 33-ամյա Ավետիք Մ.-ի հետ Ղազար Փարպեցու փողոցի 11 ա հասցեի դիմաց ալկոհոլի ազդեցության տակ միմյանց քաշքշել են, այդ ամենը նկատել է Արման Գ.-ի որդին՝ 24-ամյա էրիկ Գ-ն, և նա հարվածներ է հասցրել Ավետիք Մ.-ին, ինչպես նաև մի քանի հարվածներ էլ հասցրել է հորը՝ Արման Գ.-ին, ով քիչ անց քայլելով հասել է Փարպեցու փողոցի 9 հասցեի մոտ և բակում մա հացել:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու պարեկները հասնելով դեպքի վայր, նկատել են, որ մի տղա դեպքի վայրից դիմում է փախուստի: Հետապնդելով նրան՝ մա հացածի հայտնաբերման վայրից բավականին հեռավորության վրա կարողանում են նրան բռնել:

Պարզվում է, որ նա մա հացածի որդին է, ով տեղափոխվում է ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ նրան ներկյացնում են Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ «սպ անություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:Քննիչի որոշմամբ նշանակվել է դ.իակի դատաբժշկական փորձաքննություն:

https://mediaroom.am/armenia/artakarg/item/52495-2024-02-23-17-39-23.html

1 007 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն