Թաիլանդում 65-ամյա կինը, որը մահացած էր համարվում, դիակիզումից մի քանի րոպե առաջ կենդանացել է դագաղում, հաղորդում է Bangkok Post-ը։
Նրան բերել են հարազատները, որոնք որոշել էին օգտվել հուղարկավորության աջակցության ծրագրից։ Տաճարի աշխատակիցները դագաղը բացել են դիակիզումից առաջ և կյանքի նշաններ նկատեՆրա կրտսեր եղբոր խոսքով՝ ինքը երեք տարի խնամել է քրոջը։ Հրատարակությունը չի նշել, թե ինչու է կինը նրա խնամքի կարիքը ունեցել։ Պաշտոնյաները հաստատել են նրա մահը, և ընտանիքը տեղեկացվել է։ Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը լրացվել են, որից հետո հարազատները մարմինը դրել են դագաղի մեջ և բերել դիակիզման։
Պարզելով, որ նա ողջ է, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Վանահայրը վստահեցրել է նրա հարազատներին, որ տաճարը կհոգա բուժման բոլոր ծախսերը։ Հիվանդանոցը հետագայում հաստատել է, որ մահացած ճանաչված կնոջ մոտ սրտի կանգի կամ շնչառական անբավարարության նշաններ չեն եղել, այլ ախտորոշվել է հիպոգլիկեմիայի (արյան մեջ շաքարի ցածր մակարդակ) ծանր դեպք
https://www.facebook.com/share/1DgXUNDVRB/