Օրեր առաջ զոհված Գեւորգ Մկրտչյանը կհուղարկավորվի Հայաստանում․ ՖՈՏՈ

«Հրապարակը» փետրվարի սկզբին գրել էր, որ 2024 թվականի փետրվարի 3-ին Խարկովի մարզի Կուպյանսկի ուղղությամբ ռուսական հրետակոծության հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի, 1996 թվականին ծնված Գեւորգ Մկրտչյանը։ Գեւորգը ռուս-ուկրաինական պատերազմին մասնակցում էր որպես կամավոր։ Մենք տեղեկացանք, որ Մկրտչյանի հուղարկավորությունը տեղի է ունենալու Հայաստանում, նրա մարմինը մոտ օրերս կբերեն հայրենիք։

Գեւորգ Մկրտչյանը 2020թ-ի պատերազմում սեպտեմբերի 30-ից մինչեւ հոկտեմբերի 30-ը մասնակցել էր Արցախի Լեւոնարխ բնակավայրի պաշտպանությանը։ 2022թ սեպտեմբերից մարտական հերթապահություն էր իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք եւ Վերին Շորժա բնակավայրերում։

Այնուհետեւ օգնության էր հասել Ուկրաիանա՝ Ռուսաստանի դեմ կռվելու։ Անդամակցել է Ուկրաինայի եւ Հայաստանի հայ մարտիկների կողմից հիմնադրած Նեմեսիս միությանը։ Զոհվել է Խարկովի շրջանի պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ։

Գեւորգը իր կյանքով եւ մահով մարմնավորում է հայ կամավորական մարտիկի իրական կերպարը։ Հավերժ փառք Հայրենիքի անկախության անվախ մարտիկին։

1 108 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն