Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում փաստաթղթեր են ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնից։
Ըստ սկզբնաղբյուրի, նոյեմբերի 16-ին ոստիկանության Նուբարաշենի բաժին ահազանգողը հայտնել է, որ իր աղջկա 40-ամյա ամուսինը ոչ սթափ վիճակում սպանում է իր 34-ամյա աղջկան և խնդրել է, որպեսզի շտապ ոստիկանության ծառայողները մոտենան նշված հասցե։
Տեղում պարզվել է, որ տղամարդը, ով Կ. Շ.-ն է, իրենց շենքի 8-րդ հարկի բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ՝ Լ. Գ.-ի հետ, հարվածներ հասցրել, քաշքշել շորերից, ապա նրա կամքին հակառակ սեռական բնույթի հարաբերություն է ունեցել: Կինը հայտնել է, որ այդ ամենը պարբերական բնույթ է ունեցել ու այդ մասին իմացել են նաև ոստիկանության Նուբարաշենի
40-ամյա ամուսինը պարբերաբար ծեծել է 34-ամյա կնոջը, նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն ունեցել