Ո՞ր դեպքում և որքա՞ն ժամանակով կարող է կասեցվել վարորդական իրավունքը. իրազեկում

Iravaban.net-ը ներկայացնում է վարորդական իրավունքի կասեցման վերաբերյալ գործող օրենսդրական կարգավորումները, որոնք ամրագրված են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում:

 

Ե՞րբ է կասեցվում վարորդական իրավունքը

 

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.3 հոդվածի համաձայն՝ վարորդական իրավունքը կասեցվում է, երբ վարորդը պարբերաբար կատարում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ, որոնց համար նախատեսված են տուգանային միավորներ:

 

Մասնավորապես, եթե տվյալ իրավախախտման համար նախատեսված տուգանային միավորի և տվյալ տարում վարորդի նկատմամբ կիրառված տուգանային միավորներիհանրագումարը կազմում է 13 կամ ավելի միավոր, ապա վարորդը զրկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

 

Որքա՞ն ժամանակով է կասեցվում վարորդական իրավունքը

 

Օրենսգրքի 28.1 հոդվածի համաձայն՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցումը կարող է նշանակվել մեկ ամսից մինչև վեց ամիս ժամկետով:

 

Այնուամենայնիվ, 129.3 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ 13 կամ ավելի տուգանային միավորներ հավաքելու դեպքում տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցվում է հենց վեց ամիս ժամկետով:

 

Ի՞նչ է սպառնում նույն խախտումը կրկի կատարողներին

 

Հատկանշական է, որ օրենսգրքի 129.3 հոդվածի 2-րդ մասը նախատեսում է ավելի խիստ պատասխանատվություն նույն խախտումը կրկի կատարողներին համար:

Եթե վարորդը վարելու իրավունքի կասեցման ժամկետը լրանալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարում է նույն խախտումը (այսինքն՝ հավաքում է 13 կամ ավելի տուգանային միավորներ), ապա նրա վարորդական իրավունքից զրկում են արդեն մեկ տարի ժամկետով:

 

Ինչպե՞ս խուսափել վարորդական իրավունքի կասեցումից

 

Վարորդական իրավունքի կասեցումից խուսափելու համար անհրաժեշտ է.

 

խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները,

պարբերաբար հետևել, թե քանի տուգանային միավոր է հավաքվել տվյալ տարվա ընթացքում,

հիշել, որ տուգանային միավորները գումարվում են օրացուցային տարվա կտրվածքով,

մասնակցել վարորդական հմտություններիկատարելագործման դասընթացների՝ ճանապարհային երթևեկության կանոնների լավագույն իմացության համար։

Հարկ է նշել, որ տուգանային միավորների համակարգը նպատակ ունի բարձրացնել ճանապարհային անվտանգությունը՝ կրթելով վարորդներին և կանխելով խախտումների պարբերաբար կատարումը,- հայտնում է Iravaban.net-ը

https://www.facebook.com/share/p/16KWf6PMHw/

:

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել