Ինչ է կատшրվում Սպիտակում․ ահшզանգում են բնակիչները

 

Hraparak.am-ը գրում է․ Սպիտակից ահազանգ ունենք, որ 1 տարուց ավելի է, ինչ Սպիտակի Երեւանյան խճուղու հարեւանությամբ գտնվող ճահճացած լճակի տակով անցնող չուգունե խողովակներից,որոնք վնասվել են, խմելու ջուրը Ջրաշեն գյուղից գալիս եւ լցվում է սպիտակցիների խմելու ջրի ջրամբար։

«Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ այս խնդիրը կա։ Այս խողովակից ջուր է մատակարարվում Սպիտակի խմելու ջրի բասեյին, որտեղից էլ քաղաքի տարբեր թաղամասեր: Ճահիճն առաջացել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի ջանքերով։

Այդ ճահճացած լճակի տակով է անցնում սովետական ժամանակների չուգունե հաստ խողովակը, որով ջուր Ջրաշեն գյուղից գալիս է ու լցվում սպիտակցիների խմելու ջրի ջրամբարը»։

Ըստ բնակչի՝ «Վեոլիա ջրի» աշխատակիցները փայտյա սեպով փակում են վթարված խողովակի անցքերն ու գնում, դրանից հետո խնդիրը կրկին առաջանում է․ ««Վեոլիա ջրի» աշխատակիցները բացում են խողովակի չորս կողմը, արտահոսքը դադարեցնելու համար փայտե սեպ են խփում ու ծածկում տողով։

Որոշ ժամանակ անց նորից է արտահոսք սկսվում և այդպես շարունակ, որքան հիշում եմ 5-6 տարի։

Այս անգամ նույնիսկ հողով չեն ծածկել։ Վերևի մեծ հողաբլուրը մի տրակտորիստ իր նախաձեռնությամբ հարթեցրեց, որ տեսադաշտը բացվի և մայրուղի մտնող մեքենաները վթարի չենթարկվեն։

Կեղտաջուր է, կարծում եմ՝ կարող է խառնվել խողովակով դեպի ջրամբար հոսող ջրին և ամեն տեսակ վարակիչ հիվանդությունների պատճառ հանդիսանա։ Ջրափոսն արդեն մեկ տարուց ավել է, ինչ այդ վիճակում է»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Մեկնաբանել