2025 թվականի դեկտեմբերը կարող է անակնկալի բերել ռուսներին՝ դառնալով վերջին մեկուկես դարի ամենացուրտ ամիսներից մեկը։ Երկրի մի քանի շրջաններում սպասվում են առատ ձյուն, նշել է օդերևութաբան Միխայիլ Սեմենովը, ինչպես մեջբերում է NEWS.ru-ն։
«2025 թվականի առաջին ձմեռային ամիսը կարող է օդերևութաբանական պատմության մեջ մտնել որպես վերջին 150 տարվա ամենաաննորմալ ամիսներից մեկը։ Դեկտեմբերը կանխատեսվում է ռեկորդային ցուրտ և ձյունառատ լինել երկրի մի քանի շրջաններում», – ասել է Սեմենովը։
Մասնագետը բացատրել է, որ այս եղանակային անոմալիան Արկտիկայից սառը օդային զանգվածների շրջանառության կտրուկ աճի և մթնոլորտային ճակատների ակտիվացման արդյունք է, որոնք կազդեն կենտրոնական, արևելյան և հյուսիսային Ռուսաստանի վրա։
https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fazatnews.am%2Fnews%2F23365%2F%3Ffbclid%3DIwdGRzaAOL0n9jbGNrA4vSfWV4dG4DYWVtAjExAHNydGMGYXBwX2lkDDM1MDY4NTUzMTcyOAABHqPXiR7WY6YXZhu7AjMjLlHKsLcHhLvg4B93JiRhi80feFPVcicJPTJ_Ctix_aem_4H0IA-WNs9reewqLil3REQ&h=AT0YFYklD2ds5lXs1aZEffl4pFfPHlaNeLyB1rH8pWF0oYlnCqWWJ_RtrGvCLyX_-du57Uud2t0AGMVu5Z-pLazIkZ0qPwxxLZ46d2f7CXo_uVQ3SUOKvdrLXPBoZEY&s=1