ՀՀ–ում բոլոր տեսակի կենսաթոշակներն ու պարբերական բնույթի մի շարք նպաստներ 2026 թ. ապրիլի 1–ից կտրամադրվեն բացառապես անկանխիկ եղանակով։ Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
«Որոշ դեպքերում, երբ գումար ստացողը 75 տարի և ավելի է կամ ունի խորը/ծանր ֆունկցիոնալ սահմանափակում, այդ գումարները կարող են վճարվել նաև կանխիկ»,– նշեց նախարարը։
Նա վստահեցրեց, որ միայն վերջին ամսում 10 հազարով իջել է կանխիկով նպաստ և կենսաթոշակ ստացողների թիվը։Այս պահին կա կենսաթոշակ կամ նպաստ ստացող 661 հազար քաղաքացի, որից կանխիկով գումար ստանում է միայն 60 հազարը։
https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fazatnews.am%2Fnews%2F23423%2F%3Ffbclid%3DIwdGRzaAOL0f9jbGNrA4vR_WV4dG4DYWVtAjExAHNydGMGYXBwX2lkDDM1MDY4NTUzMTcyOAABHjJAFepCU0PfTqzbiOj8ttJh-cJD_v67vW9qPthNsAThPzW09bXEaez9Asbz_aem_UTk9f3KmhL_wwE3qvAD7GA&h=AT0X0qTRtaPm5v9NtBpJi3YyA50hp0w2jZAqfwSXA7hdkp4pzBtCsxZcdHq4hqwlBjStKRkDYWhCyLCZHkPQePd3kn6xr04Nyp1FzwudOc_sF654YHB9foKqHuLNPVk&s=1