100 գրամ ընկույզը պարունակում է 16 գրամ սպիտակուց, 60 գրամ ճարպ, 11 գրամ հանքանյութեր, 2 գրամ զոլա, 4 գրամ ջուր: Ընդամենը 100 գրամ ընկույզը պարունակում է 654 կիլոկալորիա: Բացի այդ այն պարունակում է վիտամիններ B1, PP, E, C, A հակաօքսիդանտների մեծ խումբ, կարոտին, սելեն, ֆոսֆոր, մագնիում, կալցիում, կալիի և մի շարք այլ օրգանիզմին այդքան անհրաժեշտ օգտակար նյութեր:
Ունենալով բազմաթիվ հակաօքսիդանտներ, ընկույզը ամրացնում է լյարդի ու երկարների պատերը, այդպիսով կանխարգելելով ճարպերի ներծծումը պատերին: Արդյունքում ընկույզը օգտակար է դառնում սրտանոթային համակարգի, էնդոկրին հիվանդությունների կանխարգելման համար Ընկույզում առկա օգտակար նյութերը նպաստում են ստամոքսի խոցերի <<փակմանը>>, կանխարգելում են էրոզիաների առաջացումը: Այն օգտակար է մարսողության համակարգին։
Իսկ հիմա խոսենք ընկույզի գնից։ Այն այս պահի դրությամբ լավ որակի ընկույզի 1 կգ-ն 5000-7000 դրամի սահմաներում է։
Իսկ Ամանորի նախօրերին այն կդառնա նույնիսկ 10․000-12․000 դրամի սահմաններում։ Նշենք նաև, որ Չարենցավանի խանութներից մեկում ակցիա շրջանակներում ՝ 100 գրամը 150 դրամ էր, բայց տորթի մանրացված ընկույզը։ Ընկույզը օրգանիզմի տոնուսի կարգավորման հզոր միջոց է: Այն ունի իմունիտետը բարձրացնելու յուրահատուկ հատկություններ: Տարբեր ուսումնասիրություններ փաստում են, որ ընկույզի միջոցով հնարավոր է բուժել բարորակ ուռուցքները, այն գրեթե չեզոքացնում է օրգանիզմի ցանկացած բորբոքային պրոցես:
Օգտակար է անքնության, սթրեսների դեպքում: Սակայն այս ամենը ինչ-որ գիտական խմբերի հետազոտությունների արդյունք են: Հիմնականում ընկույզին վերագրվող օգտակարար ու առողջարար հատկությունները հեևյալն են՝